Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն մարզադպրոցում կայացել են տղամարդկանց 82-րդ եւ կանանց 77-րդ առաջնությունների երկրորդ տուրի պարտիաները:
Կանանց մրցաշարում երկուական հաղթանակով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Նարե Առաքելյանը եւ Սուսաննա Գաբոյանը:
Տղամարդկանց պայքարում 1,5-ական միավոր վաստակել են Դավիթ Շահինյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը:
Կանանց առաջնությունում (10 մասնակից) առանց հանգստյան օրվա կայանալու է 9 տուր, տղամարդկանց առաջնությունում (12 մասնակից)՝ 11 տուր մեկ հանգստյան օրով:
Կարդացեք նաև
Առաջնության միջնամասում Հայաստանի շախմատի ֆեդերացիան իր միջոցներով մասնակիցների շրջանում մեկ անգամ լրացուցիչ ՊՇՌ թեստավորում կկազմակերպի:
Կանանց առաջնությունում սահմանված է միջազգային վարպետի նորմա՝ 6,5 միավոր, իսկ տղամարդկանց առաջնությունում գրոսմայստերական նորմա է 6,0 միավորը:
Կանանց առաջնության մեկնարկից երկու օր առաջ ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի ֆեդերացիային պաշտոնապես տեղեկացրել է, որ Մարիամ Մկրտչյանին (լուսանկարում) շնորհվել է կանանց միջազգային վարպետի կոչում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ