Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճը կազմել է 7.7%. միայն բանջարեղենը թանկացել է 40.0%-ով

Հունվար 14,2022 13:30

2021 թվականի դեկտեմբերին 2020-ի դեկտեմբերի համեմատ մեր երկրում գնաճը կազմել է 7.7%, իսկ սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչք ապրանքախմբում գնաճը կազմել է 12.9%։ 2021 թվականի հունվար- դեկտեմբերին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազել է 7.2%, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 11.2%-ով: Վիճակագրական կոմիտեն օրերս գնաճի թարմ տվյալներ է հրապարակել։ Ըստ կոմիտեի տվյալների, բանջարեղենը 2021 թվականի դեկտեմբերին 2020 թվականի դեկտեմբերի համեմատ թանկացել է 40.0%-ով։ Ընդ որում, այս ապրանքախմբում ամենաշատը թանկացել են կարտոֆիլը, կաղամբը, գազարը, ճակնդեղը։
Դիտարկվող ժամանակահատվածում մրգի ապրանքախմբում արձանագրվել է 1.8% գնաճ։

2021 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի եւ բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 11.35%, այս ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ, ինչպես նշում է վիճակագրական կոմիտեն, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.9 տոկոսային կետով:

Շաքարի եւ շաքարավազի շուկայում էլ զգալի թանկացում է գրանցվել, 2021 թվականի դեկտեմբերին 2020-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է 19.8% գնաճ։

Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկայում գնաճը կազմել է 10.2%՝ նախորդ տարվա դեկտեմբերին՝ 2020-ի դեկտեմբերի համեմատ։
Դիտարկվող ժամանահատվածում հացը թանկացել է 9.1%-ով, մակարոնեղենը՝ 9.5%-ով, ալյուրը՝ 9.7%-ով, բրինձը՝ 13.4%-ով, ձավարեղենը՝ 23.7%-ով։

Իսկ կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում ընդհանուր գնաճը կազմել է 11.2%։ Այս ապրանքների գնաճն առանձին-առանձին բավականին «տպավորիչ են»։ Օրինակ՝ 2021 թվականի դեկտեմբերին 2020-ի դեկտեմբերի համեմատ պանիրը թանկացել է 13.4%-ով, կաթնաշոռը՝ 6.9%-ով, ձուն՝ 12.7%-ով։

Մսամթերքի ապրանքախմբում գնաճը 2021 թվականի դեկտեմբերին 2020 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 7.5%։ Թռչնամիսը թանկացել է 5.1%-ով։

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 14.7%։

Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2021 թվականի դեկտեմբերին 2020 թվականի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 43.3% գնաճ, դիզելային վառելիքի՝ 50.4%, իսկ հունվար-դեկտեմբերին 2020-ի հունվար-դեկտեմբերի համեմատ բենզինի 31.9% գնաճ, դիզվառելիքի՝ 24.5% գնաճ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31