Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ն իր ուժերը դուրս է բերում Ղազախստանից. «Ամերիկայի ձայն»

Հունվար 13,2022 22:55

«Ամերիկայի ձայն». Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքը հունվարի 13-ին սկսեց իր զորքերը դուրս բերել Ղազախստանից: Այս մասին է հաղորդում «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ն այստեղ զորքեր էր ուղարկել այս երկրում հետխորհրդային պատմության ընթացքում ամենալայնածավալ անկարգությունների օրերին:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անցյալ շաբաթ էր օգնություն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, երբ խաղաղ ցույցերը վերածվեցին զանգվածային անկարգությունների եւ գրանցվեցին մեծաթիվ բռնություններ:

Ըստ «Ռոյթերս»-ի, Ղազախստանի իշխանությունները չորեքշաբթի օրը հայտարարեցին երկրի մեծ մասում «հակաահաբեկչական գործողության» ավարտի մասին, չնայած այն հանգամանքին, որ երկրի խոշորագույն քաղաքը՝ Ալմաթիին դեռեւս չի համարվում լիովին անվտանգ:

Դեռեւս չի հայտարարվում այն մասին, թե այս երկրում տեղակայված ՀԱՊԿ-ի 2500 թվակազմով ուժերի որ մասն է անմիջապես հեռանում։ Դաշինքը հայտարարել է, որ խաղաղապահ զորախումբը լիովին դուրս բերելու համար կպահանջվի 10 օր:

ՀԱՊԿ-ի զորքերը սկզբում տեղակայվեցին մայրաքաղաք Նուր-Սուլթանի կառավարական շենքերում՝ հեռու անկարգությունների կենտրոններից, իսկ ավելի ուշ հսկեցին Ալմաթիի որոշ հիմնական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպիսիք են խոշոր էլեկտրակայանները:

Անկարգությունների ընթացքում Ղազախստանի իշխանությունները 10,000 մարդու են ձերբակալել: Այդ օրերին այստեղ գրանցվել են անվտանգության ուժերի դեմ իրականացված հարձակումներ, գրավվել և հրկիզվել են կառավարական շենքեր, իրականացվել է խանութների թալան:

Բողոքի ցույցերը սկսվեցին վառելիքի գների բարձրացման պատճառով, որոնք շուտով վերածվեցին հասարակական շենքերի դեմ գրոհների` անկախացումից երեսուն տարի անց գրանցելով ամենալայնածավալ անկարգություններն այս երկրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31