Ռուսաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությամբ և կոչ է անում կողմերին բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին հերթական սրացմամբ: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար հիմնական դեղատոմսը հայ-ադրբեջանական սահմանազատման, հետագայում սահմանագծման գործընթացը հնարավորինս շուտ սկսելն է, ինչպես որ արձանագրված է 2021թ. նոյեմբերի 26-ի Սոչիի համաձայնագրում: «Կարևոր է գործը հասցնել համապատասխան երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը: Ռուսաստանը պատրաստ է դրան ցուցաբերել բազմակողմանի խորհրդատվական աջակցություն»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ