Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչիկ Խնձրցյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մարզի մի քանի տեղանքներում՝ Ջաջուռի լեռնանցքում, Աշոցքի Վարդաղբյուր համայնքում և Քեթիում այս պահին բուք է սկսվել։
Ձյունն էլ, ըստ նրա, դեռ շարունակում է տեղալ։ Պաշտոնյայի տեղեկացմամբ, մարզում դժվարանցանելի ճանապարհներ շատ կան, սակայն այդ երեք տեղանքներում բուք է։
Կարդացեք նաև
Գյումրի-Երևան մայրուղին, ըստ նրա, բաց է, անցանելի։
Խաչիկ Խնձրցյանի ասելով, մյուս հատվածներում ևս ձնամաքրման աշխատանքներ են տարվում․ տեխնիկան անդադար աշխատում է, մշակում են աղ ու ավազով։
Գյումրիում այսօր վաղ առավոտից փոթորկախառն ձյուն է տեղում․ համայնքապետարանից լուսանկարներ տեղադրելով՝ հայտնում են․ «Գյումրիում տեղացող առատ ձյունը դեռ գիշերվանից մաքրվում է, փողոցները մշակվում են աղով և ավազով: Գործի են դրված ձյունահավաք բոլոր մեխանիզմները»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ