ՀՀ և ԱՀ նախագահների հրամանագրերով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրվեցին Սիսիանի համայնքից Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Գեորգի Վարդանի Միքայելյանը, Նարեկ Լյովայի Մնացականյանը և Պարույր Արամայիսի Եսայանը:
Մեդալները հանձնելու պատիվը տրված էր Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին և ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման Սիսիանի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Խաչատրյանին:
Ծնողների և հարազատների խնդրանքով մեդալների հանձման արարողությունը տեղի ունեցավ Սիսիանի քաղաքային պանթեոնում:
Կարդացեք նաև
Սիսիանի համայնքապետարան