Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ին դիմելու ենք այն ժամանակ, երբ լինի մայիսի 12-ից ավելի մեծ էսկալացիա». Արման Եղոյան

Հունվար 13,2022 17:40

«ՀԱՊԿ-ը քաղաքական կառույց է, ռազմաքաղաքական, և այստեղ որոշումները կայացվում են ըստ քաղաքական հայեցողության»,-հարցին՝ ինչո՞ւ, երբ Ղազախստանը դիմեց ՀԱՊԿ-ին, կառույցը նրան աջակցեց, իսկ մայիսի 12-ին, երբ դիմեց ՀՀ-ն, չաջակցեց, «Մեդիա կենտրոնում» «ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» թեմայով հարցազրույցի ժամանակ պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Նա փաստեց՝ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, երբ կա անդամ բոլոր երկրների համաձայնությունը. «Ղազախստանի դեպքում այդ կարծիքները համընկան, որովհետև նրանց մեծամասնությունը համարեց, որ նման միջամտության կարիք կա, իսկ ՀՀ-ի դեպքում համարեցին, որ նման միջամտության կարիք չկա»:

Մյուս հարցին՝ ինչպիսի՞ն է ԵՄ գործընկերների արձագանքը ՀՀ-ի կողմից Ղազախստան զորախումբ ուղարկելու որոշմանը, երբ խոսքը ներքաղաքական խնդրի մասին էր, Արման Եղոյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ԵՄ արձագանքը նորմալ է և՛ հրապարակային, և՛ ոչ հրապարակային: Առաջարկում եմ հետևել նրանց հրապարակային արձագանքներին»:

Հակադարձելով այն պնդմանը, թե Ղազախստանում ներքաղաքական խնդիր էր, Արման Եղոյանն ասաց. «Այնտեղ տեղի էին ունենում գործընթացներ, որոնք ակնհայտորեն այնքան էլ բացառապես ներքաղաքական համատեքստ չունեին: Եթե բացառապես ներքաղաքական գործընթացներ էին, բա չե՞ք նայում Թուրքիայի արձագանքը, ադրբեջանական տելեգրամյան ալիքները, որոնք ամբողջությամբ պետական վերահսկողության տակ են: Ինչո՞ւ են իրար խառնվել, թող չխոսեն, մինչև ՀԱՊԿ զորք ուղարկելը չէին խոսում: Ամբողջ ադրբեջանական տելեգրամյան տիրույթը լցված է հակահապկյան և հակաբոկաևական նարատիվներով: Ուրեմն կային, չէ՞ այնտեղ շահեր, հետաքրքրվածություն, ուրեմն ինչ-որ բան այնտեղ խախտվեց, որ այսքան աղմուկ են բարձրացրել»:

ՀԱՊԿ-ի նման վերաբերմունքից, մերժումներից հետո, ՀՀ-ն նորից կդիմի՞ կառույցին, Արման Եղոյանն ասաց. «Դա կախված է էսկալացիայի ծավալից: Դիմելու ենք այն ժամանակ, երբ լինի մայիսի 12-ից ավելի մեծ էսկալացիա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31