Լրահոս
Օրվա լրահոսը

«7 ամիս է անցել, արդարադատության նախարարը պետք է պարզաբանի որոշ հարցեր»․ դատավոր Արման Հովհաննիսյան

Հունվար 13,2022 17:32

«Լավ կլիներ՝ արդարադատության նախարարն այս 7 ամսում ուսումնասիրություն աներ, որ հասկանայինք՝ կա՞ն, օրինակ, միաբնույթ գործեր, որոնք նույն դատավորին են մակագրվում, կամ ձեռքով մակագրման այբբենական կարգը պահպանվո՞ւմ է, թե ոչ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ նախորդ տարի ԱԱԾ-ի կողմից դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի առգրավման պատճառով գործերը մինչեւ օրս մակագրվում են ձեռքով՝ ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։

Նրա խոսքով․ «Եթե ձեռքով մակագրման գործընթացն արդեն իսկ կասկածելի է, հաջորդող գործընթացները եւս կասկածելի են լինում։ Հարց է առաջանում՝ դատարանն օրինակա՞ն ձեւավորված է, թե ոչ։ Դատավորներին դա մտահոգում է։ Յոթ ամիս անց չգիտենք՝ այդ համակարգիչների առգրավումն ինչո՞վ էր պայմանավորված, դա խիստ անհրաժե՞շտ էր, թե ոչ, դա քննի՞չն է որոշել, թե ոչ, հնարավո՞ր էր հիշողության կրիչները պահպանել, թե ոչ։ Այս բոլոր հարցերը պետք է պարզաբանվեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31