Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 13-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինչպես բանակաշինության, այնպես էլ զինվորական անձնակազմի սոցիալական խնդիրները գտնվում են ԱՀ Կառավարության ուշադրության կենտրոնում, և արվելու է ամեն ինչ, որպեսզի Հանրապետությունում ապահովվի անվտանգության բարձր մակարդակ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ