«Մի քանի գործով հայցի ապահովման միջոցներ են կիրառվել, շուտով, կարծում եմ, արդեն դատական գործընթացները կսկսվեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը՝ պատասխանելով հարցին, թե ապօրինի ծագման գույքի բռնագանձման առումով ի՞նչ գործընթաց է առկա։
Ինչ վերաբերում է մտահոգություններին, որ որոշ նախկին պաշտոնյաներ ֆինանսական ակտիվներն արդեն տեղափոխել են արտասահման, Կարեն Ամիրյանն ասաց, որ իսկապես առկա է խնդիր․ «Թվային տվյալներ այս պահին չեմ կարող ասել։ Ոչ միայն ապօրինի ծագման գույքի վերաբերյալ, այլեւ առհասարակ գործընթացը բարդ է, երբ ակտիվները ՀՀ-ում չեն։ Բայց փորձում ենք մեր գործիքակազմն օգտագործել միջազգային պայմանագրերի շրջանակում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ