Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկի համամիտ չլինելը չի նշանակում, թե դատախազությունն իրավաչափ չի գործում»․ Կարեն Ամիրյան

Հունվար 13,2022 16:57

«Հսկող դատախազը ես չեմ, չեմ կարող գնահատական տալ կոնկրետ գործի մասին հարցադրումներին, բայց եթե ընդհանրական ասեմ, բոլոր գործերի դեպքում այս պահի դրությամբ դատախազությունն իրականացնում է օրենքով վերապահված լիազորություններ՝ այդ թվում կալանքի հետ կապված հարցերն իրացնելու համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը՝ անդրադառնալով հարցադրմանն այն մասին, որ Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանը շարունակում է մնալ կալանավորված, մինչդեռ պաշտպանների խոսքով՝ հիմքեր չկան։

«Դատախազության դիրքորոշումը հստակ է։ Որեւէ մեկի համամիտ չլինելը չի նշանակում, թե դատախազությունն իրավաչափ չի գործում»,-կարծիք հայտնեց Կարեն Ամիրյանը։

Ինչ վերաբերում է ազատամարտիկ Աշոտ Մինասյանի հանդեպ քրեական գործին, որի շրջանակում մեղադրյալն ամիսներ շարունակ եղել է ազատության մեջ, հետո կալանավորվել, Կարեն Ամիրյանը նշեց․ «Կոնկրետ գործերի հետ կապված փաստական տվյալներին ես չեմ տիրապետում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31