Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նոր ծրագրի հարցն է քննարկվում»․ դատական դեպարտամենտի պաշտոնյան՝ «ձեռքով մակագրումների» մասին

Հունվար 13,2022 16:47

«Դատական գործերի մակագրման էլեկտրոնային մակագրման համակարգը մեծ ծանրաբեռնվածություն ունի։ Այդ ծրագիրը 2008թ․-ին է գրվել։ Այս պահին քննարկվում է նոր ծրագիր ներդնելու հարցը, որը կապահովի նաեւ «Դատալեքս» կայքի հասանելիությունը»՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում կազմակերպված «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի ձեռքով մակագրման կարգի խախտումների եւ դրանց վերացման վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Խաչիկ Ղազարյանը՝ անդրադառնալով մտահոգություններին, որ դատական գործերի էլեկտրոնային մակագրումը խնդրահարույց է։

«Դա երկար գործընթաց է, նոր ծրագրի ներդրումը բարդ է։ ԲԴԽ-ն եւս մտահոգ է նման հարցերի շուտափույթ լուծմամբ, որովհետեւ նման խնդիրները խոսակցությունների առիթ են տալիս։ ԱԱԾ-ում, ինչպես հայտնի է, քրեական գործ է հարուցված»,-հավելեց Խաչիկ Ղազարյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31