Լրահոս
Օրվա լրահոսը

Ամրամ Մակինյանն առարկեց Սերժ Սարգսյանի բանկային գաղտնիքը հրապարակելու միջնորդության դեմ

Հունվար 13,2022 16:39

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Վահե Միսակյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Գործը փաստաթղթերի հետազոտման փուլում է, եւ դատարանն արդեն հասել է երրորդ հատորին: Դատարանը նորից անդրադառնում է նախաքննության փուլում տեղի ունեցած գործընթացներին:

Hearings of the RA third President Serzh Sargsyan’s case took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative District of Yerevan, Armenia

Նշենք, որ այս գործով ամբաստանյալներից Սերգո Կարապետյանն ու Սամվել Գալստյանը մահացել են քովիդից, իսկ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում ընկած է հենց Սերգո Կարապետյանի ցուցմունքը:

Hearings of the RA third President Serzh Sargsyan’s case took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative District of Yerevan, Armenia

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմից Ամրամ Մակինյանն առարկեց Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի բանկային գաղտնիքը հրապարակելու վերաբերյալ միջնորդության դեմ: Նա զարմացած էր, թե դատարանն ինչու է որոշում կայացրել, որ բանկային գաղտնիքը տրամադրվի նախաքննական մարմնին:

Հավելենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, ինչը նա չի ընդունում, իսկ պաշտպանները դա որակում են քաղաքական հետապնդում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թ. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի 489.160.310 դրամ գումարը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31