Լրահոս
Օրվա լրահոսը

Վանում 5 տարի անընդմեջ երկարացվում է հանրային միջոցառումների արգելքը

Հունվար 13,2022 16:35

Ermenihaber. Վանում 5 տարի անընդմեջ երկարաձգվող բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների իրականացման արգելքը հերթական անգամ 15 օրով երկարացվել է։

Հայտարարության մեջ նշվում է, որ արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր ահաբեկչական hարձակումները և սադրիչ գործողությունները կանխելու, բնակիչների կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով:

«Մեր նահանգի վարչական սահմաններից ներս 2021թ. հունվարի 14-ից մինչև հունվարի 28-ը ներառյալ 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի միջոցառումները, ստորագրահավաքները, նստացույցերը, հացադուլները և նմանատիպ գործողությունները»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ 2016թ. սկսած նահանգապետարանի հայտարարությունների մեջ արգելքը հիմնավորվում է անվտանգության նկատառումներով՝ կապված քուրդ զինյալների հնարավոր գործողությունների կամ նրանց դեմ անցկացվող օպերացիաների հետ։ Սակայն երբեմն որպես պատճառ նշվում է կորոնավիրուսի համավարակին առնչվող սահմանափակումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31