Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիան» կդիմի ՀԾԿՀ` բնական գազի սակագները ապրիլի 1-ից վերանայելու համար

Հունվար 13,2022 16:17

«Ազատություն». Գազն ամենայն հավանականությամբ երեք ամսից կթանկանա. ռուսական «Գազպրոմ Արմենիան» այսօր պաշտոնական հայտարարությունների Azdarar.am կայքում տեղեկացրել է, որ մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանում բնական գազի սակագները ապրիլի 1-ից վերանայելու համար։

Հանձնաժողովը ավելի վաղ հայտնել էր՝ հայ-ռուսական բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են ապրիլի 1-ից կիրառել սահմանին գազի գինը ջերմատվությամբ՝ կալորիականությամբ ճշգրտելու մեխանիզմը. բարձր որակով գազի դիմաց Հայաստանը ստիպված կլինի ավելի շատ վճարել։

Հայաստանն այժմ 1000 խորանարդ մետր կապույտ վառելիքի համար սահմանին 165 դոլար է վճարում, բայց ստանում է պայմանագրով ամրագրված 7900 կիլոկալորիա ջերմատվությունը գերազանցող՝ ավելի որակով գազ: Դեռ տարեվերջին կարգավորող հանձնաժողովը ակնարկել էր, որ գազի գնի ճշգրտման մեխանիզմի կիրառման արդյունքում 7900-ից բարձր որակով գազի համար Հայաստանն ավելի շատ կվճարի։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը բացատրում է՝ վերջին տարիներին ռուսական կողմը Հայաստանին մատակարարել է 8300 կիլոկալորիա ջերմատվությամբ գազ, երկկողմ համաձայնագրում ամրագրված չափանիշից 400 կիլոկալորիայով ավելին։ Ըստ տնտեսագետի` միայն այս փոփոխությունը հաշվի առնելով կարելի է ակնկալել 4-ից 5 տոկոսով կապույտ վառելիքի թանկացում:

Ռոբերտ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31