Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քաղաքացին կարող է կասկածել, որ գործը ձեռքով մակագրվել է մյուս կողմի համար ցանկալի դատավորի»․ Ալվինա Գյուլումյան

Հունվար 13,2022 15:10

«Ութ ամիս է, որ համակարգիչներն առգրավված են։ Դա չի կարող անհաղթահարելի հանգամանք համարվել, որպեսզի գործերն այլ եղանակով մակագրվեն»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում կազմակերպված «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի ձեռքով մակագրման կարգի խախտումների եւ դրանց վերացման վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց սահմանադրական դատարանի լիազորությունները դադարեցված դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ նախորդ տարի ԱԱԾ-ի կողմից դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի առգրավումից հետո գործերը մակագրվում են ձեռքով։

Ալվինա Գյուլումյանը նշեց․ «ՄԻԵԴ-ը կարող է հանգել կարծիքի, որ դատարանը օրենքով ձեւավորված չի եղել։ Օրինակ, ռուսական օրենսդրությամբ ատենակալներն ընտրվում են վիճակահանությամբ։ ՄԻԵԴ-ը գտավ, որ տվյալ դատարանը գործը քննելիս չի եղել օրենքով ստեղծված դատարան։ Պատկերացրեք՝ ՀՀ քաղաքացին դիմում է ՄԻԵԴ եւ ասում, որ իր գործը ձեռքով է մակագրվել, եւ իր հանդեպ անարդար վճիռ է կիրառվել, որովհետեւ ութամսյա առգրավումը չի կարող անհաղթահարելի ուժ համարվել։ Քաղաքացու մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ, որ դատարանն անաչառության սկզբունքն է խախտել։ Այսինքն, գործը մակագրվել է մյուս կողմի համար ցանկալի դատավորի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31