Ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի ապօրինի վաճառքով զբաղվելուն հակազդելու ոստիկանության միջոցառումները շարունակվում են։
Հունվարի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումների և քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և գովազդի ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք։
Միջոցառման ընթացքում առգրավվել է ապօրինի վաճառվող 213 սիգ:
Արձանագրված բոլոր դեպքերով կատարվում է քննություն։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն