Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գագիկ Ջհանգիրյանից եւ Կարեն Անդրեասյանից այդպես էլ պարզաբանումներ չստացանք»․ Արամ Վարդեւանյան

Հունվար 13,2022 13:08

«Ոչ ԲԴԽ նախագահ պարոն Ջհանգիրյանը, ոչ պարոն Կարեն Անդրեասյանն այդպես էլ չներկայացան քննիչ հանձնաժողովի նիստին, որպեսզի պարզաբանումներ ստանայինք»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում կազմակերպված «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի ձեռքով մակագրման կարգի խախտումների եւ դրանց վերացման վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ նշելով նաեւ, որ դատական գործերի ձեռքով մակագրման խնդիրներն ուսումնասիրելու առիթով ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմը մինչեւ հիմա չի հաստատվել իշխող խմբակցության պատգամավորների չներկայանալու պատճառով։

«Էլեկտրոնային մակագրման համակարգը փաստացի խլվել է եւ մինչեւ օրս շարունակում է մնալ խլված եւ դա կատարվում է ժողովրդավարության բաստիոն ՀՀ-ում»,-շեշտեց Արամ Վարդեւանյանը։

Նրա խոսքով՝ ձեռքով մակագրման խնդրի հետ կապված ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցում նկարագրվում է աբսուրդային իրավիճակը․ «Անգամ դատարանների աշխատակազմերի ղեկավարներն են արդեն մակագրումներով զբաղվում, ինչն աբսուրդ է։ Իսկ էլեկտրոնային մակագրման համակարգը շատ արագ խնդիրը լուծում էր, քրեական գործերը մեծ ծավալ ունեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31