Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության գործով դատական նիստը։
Նիստի ընթացքում դատավոր Սերգեյ Սահակյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանի՝ նախորդիվ ներկայացված բացարկի միջնորդությունը և շարունակեց նախագահել գործի քննությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայցվոր Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Սերգեյ Սահակյանին՝ այն պատճառաբանությամբ, որ վերջինս կանխակալ վերաբերմունք ունի վարչապետի նկատմամբ։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ