Ադրբեջանը Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի և Կուբաթլուի շրջաններում պատերազմի ավարտից հետո մոտ 700 կմ ռազմական նշանակության ճանապարհ է կառուցել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
«Հայաստանի տարածքներին սահմանակից Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի և Կուբաթլուի շրջաններում մենք մոտ 700 կմ ճանապարհ ենք կառուցել: Այդ ճանապարհները կարելի է համարել ծառայողական կամ ռազմական, դրանք տանում են դեպի դիրքեր, սահմաններ, բարձրանում են դեպի բարձր լեռներ»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, որ հայկական կողմը պարբերաբար կրակ է բացել այդ ուղղությամբ: «Այդ ուղղությամբ մշտապես կրակ է բացվել: Իսկ մեզ պետք էր այնտեղ հասցնել տեխնիկա, բերել մասնագետներ: Հայաստանը, ցավոք, ամբողջությամբ դասեր չի քաղել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից: Այնուամենայնիվ, շատ բարդ պայմաններում մենք կարողացանք դա անել: Այսօր մենք տեղակայվել ենք բոլոր հիմնական սահմանամերձ բնակավայրերում»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ