Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիեւ. 3+3 ձևաչափով երկրորդ հանդիպումն ավելի առարկայական կլինի՝ հաղորդակցությունների բացման վերաբերյալ

Հունվար 13,2022 11:34

3+3 ձևաչափով երկրորդ հանդիպումն ավելի առարկայական կլինի, մասնավորապես Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման հարցում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

3+3 ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Դրան չի մասնակցել Վրաստանը: Նախատեսվում է, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Անկարայում:

«Չնայած առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում, վստահ եմ, որ երկրորդ հանդիպմանը կլինի առավել առարկայական քննարկում, առաջին հերթին հաղորդակցությունների բացման վերաբերյալ»,- ասել է նա:

Ալիև հերթական անգամ նշել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր «հակաադրբեջանական, իսլամատյաց, հակաթուրական տրամադրություններից»: «Բնականաբար, այդ ձևաչափից կարող է շահել նաև Հայաստանը»,- ասել է Ալիևը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի թվիթերյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31