Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ալիևը դժգոհել է, թե ԱՄՆ-ն հայամետ դիրքորոշում է դրսեւորում

Հունվար 13,2022 11:25

ԱՄՆ գործող վարչակազմը դրսեւորում է միակողմանիորեն հայամետ դիրքորոշում: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի հեռուստաալիքների հետ զրույցում:

«Պատերազմի ժամանակ Ֆրանսիան, չնայած որ պետք է չեզոք լիներ՝ որպես միջնորդ, միանշանակ դրսեւորում էր հայամետ դիրքորոշում: Պատերազմից հետո ԱՄՆ-ը, չնայած որ միջնորդ է և պետք է չեզոքություն պահպանի, բացահայտ հայամետ դիրքորոշում է դրսեւորել»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ նման եզրակացության համար հիմք է ծառայում երկու հանգամանք, որոնց մասին խոսվել է մամուլում:

«Առաջին, Հայաստանին այսպես կոչված «ժողովրդավարության գագաթնաժողովին» հրավիրելը, չնայած որ Հայաստանը և ժողովրդավարությունը միանգամայն տարբեր հասկացություններ են: Հայաստանում կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, ընդդիմությունը ենթարկվում է ձերբակալությունների, քաղաքական ընդդիմախոսները հետապնդվում են: Ինչպես ասվում է, ո՞ր արժանիքների համար է Հայաստանը հրավիրվել, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Այսինքն, բացահայտ խտրականություն,- ասել է Ալիևը, որի երկրում 2021թ. դեկտեմբերին տեղի իրավապաշտպանները հաշվել էին 122 քաղբանտարկյալ: – Երկրորդ, վերջերս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հրավիրվեց Վաշինգտոն, այնտեղ հանդիպումներ ունեցավ: Իսկ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարը չհրավիրվեց»:

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը «ոչինչ չի կորցրել «այսպես կոչված «ժողովրդավարության գագաթնաժողովին» չհրավիրվելուց, հատկապես որ «կարիք չկար նեղություն կրել երկու րոպեանոց ելույթի համար», բայց փաստը, որ հավասարակշռությունը խախտվում է, ակնհայտ ցույց է տալիս, որ «ԱՄՆ գործող վարչակազմը միակողմանիորեն պաշտպանում է Հայաստանին: «Դա իրենց անձնական գործն է: Մենք, ինչպես ասում են, պարզապես մեր կարծիքն ենք հայտնում, և իհարկե, դա նկատի կունենանք սեփական քաղաքականության մեջ»,- ասել է Ալիևը:

Մյուս կողմից, նա հավելել է, որ Եվրամիությունը, օրինակ, նման բան իրեն թույլ չի տվել: «Բրյուսելում վերջին հանդիպմանը պարիտետն ամբողջությամբ պահպանվում էր, և դա հիմք է տալիս ասելու, որ նրանք կարող են դրական դեր խաղալ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31