Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական զինված ուժերին այս իրավիճակում մնում է մեկ բան՝ ոչ համարժեք պատասխանել հակառակորդի սադրանքներին. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 13,2022 10:34

Այն, որ Ադրբեջանը սողացող պատերազմից այն կողմ չի անցնի, ակնհայտ է, քանի որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում ՀԱՊԿ միասնական զինված ուժերի ներգրավումն անխուսափելի կլինի: ՀՀ սահմանին եւ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվող միջադեպերը կարող էն «լցնել» ՌԴ համբերության բաժակը, իսկ ղազախստանյան դեպքերը ցույց տվեցին, որ վերջինս պատրաստ է կտրուկ հակազդել թուրքական էքսպանսիային: Թուրքիայի հորդորով նման սադրանքները տարածաշրջանային իրադարձությունները կարող են հասցնել այն կիզակետին, որ Ռուսաստանը Ադրբեջանի դեմ դնի «կամ՝ կամ»-ի բանաձեւը, եւ վերջինս ստիպված լինի ընտրություն կատարել Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ: Իսկ հայկական զինված ուժերին այս իրավիճակում մնում է մեկ բան՝ ոչ համարժեք պատասխանել հակառակորդի սադրանքներին: 100-ամյա Ադրբեջանի հետ «հարեւանության» մեր փորձը ցույց է տալիս, որ վերջինս իր նենգ գործելաոճում հետնահանջ է անում միայն ցավոտ հարվածներ ստանալուց հետո:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31