Հայաստանում սպառողական շուկայում մեկ ամսվա ընթացքում պաշտոնական վիճակագրությունը լուրջ գնաճ է արձանագրել: Նախորդ տարվա դեկտեմբերին թանկացել է ամեն ինչ:
Այս թանկացումների ֆոնին ՀՀ կառավարությունը խոստումներ է տալիս, որ այս տարի ՀՀ քաղաքացին ավելի լավ է ապրելու. հունվարի 1-ից 3000 դրամով բարձրացել են թոշակներն ու նպաստները, նվազել է եկամտահարկը։
Իշխանությունը, սակայն, մոռանում է թանկացումների մասին. հունվարի 1-ից մեր հանրապետությունում բարձրացել է գույքահարկը, դարձյալ կթանկանա ներմուծվող ու արտադրվող սննդամթերքը, այդ թվում` ի հաշիվ ակցիզային հարկի ու մաքսատուրքերի բարձրացման։ Ջրի գնի բարձրացման ու փետրվարի 1-ին էլեկտրաէներգիայի թանկացման մասին ուղղակի լռում ենք: Դե արի ու 3000 դրամ ավելացած թոշակով կոմունալ վարձ վճարիր կամ սնունդ առ ու ապրիր:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։