Անվտանգային առումով պետությունը շատ խոցելի վիճակում է։ Իշխանությունների մտքով անգամ չի անցնում վերականգնել Հայաստանի խաթարված անվտանգության համակարգը։
Նրանք պրոֆեսիոնալ զինվորականների գործուն մասնակցությամբ բանակը կարգի բերելու փոխարեն նախկինի պես շարունակում են թիրախավորել զինվորականներին ու պարտության մեղքը բարդել նրանց վրա։ Բնականաբար, այս վիճակում բանակի վերակառուցման մասին խոսք լինել չի կարող։ Ուշադրություն դարձնենք, որ Փաշինյանը պարբերաբար խոսում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու անհրաժեշտության մասին, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում։ Ի վերջո, պատերազմից արդեն ահագին ժամանակ է անցել, և պետք է որ կոնկրետ տեսանելի արդյունքների ու ցուցանիշների մասին որևէ տեղեկություն լիներ, բայց Փաշինյանը դեռևս կրկնում է բանակում բարեփոխումներ կատարելու իր չարչրկված թեզերը։
Իսկ այս պարագայում նորագույն սպառազինությունների ձեռքբերման մասին խոսելն ուղղակի իմաստ չունի։ Լավ, եթե իշխանությունները ամենաառանցքային հարցերը չեն լուծում, ապա ընդհանրապես ինչո՞վ են զբաղված։ Պատասխանը մեկն է. նրանք կենտրոնացած են բացառապես իրենց պաշտոնները պահելու և երկրորդական այլ հարցերի վրա։
Եթե մի ժամանակ պետությունը ֆեյսբուքյան ցածրարժեք լայվերով ու մեկնաբանություններով էին կառավարում, ապա հիմա իշխանությունները անկարևոր հարցերի շուրջ ստեղծված շոուներով ու աղմուկով հանրության ուշադրությունը շեղում են առաջնակարգ խնդիրներից։ Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային անվտանգությունը սպառնալիքի ներքո է, բայց իշխող ուժի ներկայացուցիչները շարունակում են ՏԻՄ ընտրությունների շուրջ ստեղծած աժիոտաժը, ամեն մի համայնքապետի պաշտոնի համար կենաց-մահու կռիվ տալը՝ թքած ունենալով Սահմանադրության և օրենքների վրա։
Կարդացեք նաև
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում