Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձորն այս պահին կոլապսի մեջ է». Վերաքննիչ վարչական դատարանը մերժեց «Լուսավոր Հայաստանի» բողոքը

Հունվար 12,2022 23:54

Երեկ Վերաքննիչ վարչական դատարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերաքննիչ բողոքը: Արդյունքում ստացվում է այնպես, որ այս պահին ավագանու նիստ հրավիրելու եւ համայնքի ղեկավար ընտրելու համար խոչընդոտ եւ արգելք չկա. «Հիմա պետք է տեսնենք, թե ի՞նչ ժամկետներ են նախատեսվում, որպեսզի գումարվի նիստը: Իսկ նիստում, ըստ օրենքի, հարցերից մեկը պետք է լինի համայնքի ղեկավարի ընտրության հարցը: Այնպես չի, որ պետք է սպասենք, որ եթե քաղաքապետարանում կա նույնիսկ ինչ-որ մեկը, ով իրավասու է նիստի նախաձեռնությամբ հանդես գալու, մենք նաեւ կարող ենք ավագանու 1/3-ի պահանջով էլ նիստ գումարել: Կան տարբեր ելքեր, մենք հիմա պետք է քննարկենք, թե օրենքի շրջանակներում, ո՞ր ճանապարհով ենք գնալու ու ընտրենք այդ ճանապարհներից որեւէ մեկը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, ավագանու անդամ Վահե Դոխոյանը:

Իսկ այն հարցին, թե այս պահին Վանաձորն ի՞նչ վիճակում է գտնվում, Դոխոյանը մեկնաբանեց. «Վանաձորն այս պահին կոլապսի մեջ է, սա ոչ միայն  իմ կարծիքն է, սա նաեւ վանաձորցիների գերակշռող հատվածի կարծիքն է: Տարբեր հարցումներն են դա ցույց տալիս, քաղաքի վիճակը, մեր ընտրողներից օրական ստացվող հարյուրավոր զանգերը: Մարդիկ ուզում են գործարքներ անել, չեն կարողանում, որովհետեւ չկա իրավասու մարմին, ով պետք է ստորագրություն տա»:

Դոխոյանը նշեց նաեւ, որ բացի այդ քաղաքում առկա են մի շարք խնդիրներ, որոնք այս պահին լուծում են պահանջում, սակայն չկա պատասխանատու որեւէ անձ, ով կարող է դրանց լուծում տալ. «Քաղաքում աղբահանությունը պատշաճ մակարդակով չի իրականացվում: Չկա իրավասու մարմին, ով պետք է իրականացնի աղբահանություն իրականացնող ընկերության հանդեպ վերահսկողությունը: Բազմաթիվ այլ խնդիրներ կան, որ այսօր ծագել է:  Խնդիրը միայն այն չէ, թե քաղաքական ի՞նչ իրողություն է, ունենք փաստացի քաղբանտարկյալ: Խնդիրն այսօր այն է, որ մեր քաղաքը չունի ոչ մի իրավասու պաշտոնատար անձ, ով կկարողանա զբաղվել վանաձորցիների օրինական խնդրանքով ու պահանջներով: Ի վերջո այդ մարդիկ աշխատավարձ են ստանում հենց վանաձորցիների կողմից մուծած հարկերից»,- ասաց ավագանու անդամը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31