«Ամերիկայի ձայն». Աշխարհի ամենահզոր ռազմական դաշինքի անդամները չորեքշաբթի օրը Բելգիայում կհանդիպեն ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ նոր հակամարտությունը կանխելու ուղիները:
Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առանցքային բանակցությունների մի մասն է։
«Չեմ կարծում, որ մենք կարող ենք հույս դնել, որ բոլոր խնդիրները կլուծվեն այս հանդիպումների ժամանակ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջուլիանա Սմիթն էլ բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարել է դաշինքի անդամների «միասնության» մասին։
Կարդացեք նաև
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից պահանջում է դադարեցնել ընդլայնումը դեպի արևելք և հետ պահել դաշինքի առաջխաղացումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:
Սմիթն ասում է, որ ՆԱՏՕ-ն հաստատակամ է այս ի՛ր դիրքորոշման հարցում:«Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ չի ցանկանում գնալ զիջումների կամ քննարկել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության հետ կապված որևէ հարց», – ասում է նա:
Ռուսաստանը մոտ 100.000 թվակազմով ռազմական ուժեր է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանների մոտ և օկուպացված Ղրիմում ‘’նախերգանք’’ լինել:
ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը գործընկերների և դաշնակիցների հետ միասին պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիան իր իսկ համար լուրջ կորուստ դառնա:
«Ընդհանուր առմամբ, մենք ունենք պատկերացում, թե ինչպիսի ինտենսիվ ֆինանսական միջոցներ պետք է ձեռնարկենք», ասել է նա ու ավելացրել, որ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները միասին կմշակեն միջոցառումների բավականին «ցավոտ փաթեթ»։
Հունվարի 12-ին ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը տեղի է ունենում հունվարի 10-ին Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ բանակցություններից հետո, որից հետո հայտարարվել էր բանակցություններում որեւէ առաջընթաց չգրանցվելու մասին:
Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև ռուսական բանկային առանցքային կառույցների դեմ լայն պատժամիջոցներ կկիրառվեն, եթե Մոսկվան ռազմական գործողություններ սկսի Ուկրաինայի դեմ։ Այս մասին եւ չորեքշաբթի օրը հայտարարել են Սենատի դեմոկրատները՝ խոսելով Կոնգրեսի վերին պալատում նախապատրաստված նոր օրենսդրության մասին։ Այս մասին է հայտնել The Washington Post-ը օրաթերթը:
Ի լրումն պատժամիջոցների, օրինագիծը ներառում է քայլեր՝ ուղղված Ուկրաինայի անվտանգության ամրապնդմանը և կոչ է արվում Միացյալ Նահանգներին «դիտարկել բոլոր հասանելի և համապատասխան միջոցները»՝ ապահովելու, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը՝ «Ռուսաստանի Դաշնության չարամիտ ազդեցության գործիք» չդառնա։
Սենատի մոտ երկու տասնյակ դեմոկրատներ, այդ թվում՝ մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը, պաշտպանել են արտաքին հարաբերությունների նախագահ Ռոբերտ Մենենդեսի կողմից մշակված օրինագիծը, հայտնում է Washington Post-ը:
Ազգային անվտանգության խորհրդի խոսնակն էլ հայտնել է, որ Սպիտակ տունն աջակցում է Մենենդեսի օրինագծին, որը «լուրջ վնասներ կպատճառի ռուսական տնտեսությանը», եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումն Ուկրաինա։
«Ռոյթերս»-ի հաղորդագրությունների համաձայն,ՆԱՏՕ-ն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ խոսել սպառազինությունների վերահսկման և հրթիռների տեղակայման մասին, սակայն թույլ չի տա Մոսկվային վետո դնել դաշինքին միանալու Ուկրաինայի հավակնությունների վրա: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը` նախազգուշացնելով Եվրոպայում նոր պատերազմի իրական վտանգի մասին: