Լրահոս
Օրվա լրահոսը

Սևան Նիշանյանը Հայաստան տեղափոխվելու վերջնական որոշում չունի. «Ազատություն»

Հունվար 12,2022 21:33

Հունական իշխանությունների` արտաքսման որոշումից հետո էլ պոլսահայ հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը Հայաստան տեղափոխվելու վերջնական որոշում չունի։ Առայժմ սպասում է բողոքարկման արդյունքին։

«Այս պահին զուգահեռաբար մի շարք իրավական գործընթացներ են ընթանում: Չափազանց խճճված և բարդ բյուրոկրատական ու վարչական մղձավանջի մեջ ենք հայտնվել: Չգիտեմ, թե ինչ արդյունք կլինի, առաջիկա 15 օրվա ընթացքում շատ զարգացումներ կարող են լինել, և այս ճգնաժամը կհաղթահարվի: Սակայն եթե խնդիրները չլուծվեն, ես շարունակելու եմ վարվել իմ փաստաբանների խորհուրդների համաձայն: Ճնշում են գործադրում, որպեսզի ինքնակամ լքեմ երկիրը, սակայն ես չեմ ուզում հեռանալ, տեսնենք ինչ կլինի», – «Ազատության» հետ զրույցում ասաց Նիշանյանը՝ հավելելով․ – «Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը մեծ նվիրումով ու սրտացավորեն ինձ աջակցեցին, և ես շատ երախտապարտ եմ ու ինչ-որ կերպ պետք է փոխհատուցեմ: Սիրով կգամ Հայաստան, Երևան, սակայն երբ և ինչքան ժամանակով՝ դեռ չեմ որոշել»:

2017 թվականի ամռանը թուրքական բանտից փախուստի դիմած և հարևան Հունաստանում ապաստանած Նիշանյանին հունական իշխանություններն անցած շաբաթ երկրից հեռանալու համար 15 օր ժամանակ են տվել: Թուրքիա արտաքսվելու դեպքում նրան երկարատև բանտարկություն է սպառնում, Հունաստանի իշխանությունները, սակայն, Նիշանյանի հայեցողությանն են թողել, թե որ երկիր կգնա նա՝ 65-ամյա մտավորականը նաև Հայաստանի քաղաքացիություն ունի։ Դեկտեմբերի վերջին տեղական իշխանությունները չերկարաձգեցին Նիշանյանի կացության իրավունքը, իսկ հաջորդ օրը նա ձերբակալվեց՝ Հունաստանում արդեն անօրինական գտնվելու պատճառաբանությամբ։

Նիշանյանն ու նրա փաստաբանները այդ որոշումն ապօրինի են համարում, քանի որ նա ամուսնացած է Հունաստանի քաղաքացու հետ և երկրում մնալու օրինական հիմք ունի: Եթե բողոքարկումներն արդյունք չտան, նա ստիպված է ինքնակամ լքել երկիրը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31