Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖԿՍՊԻ-ում մեծարվեցին 2021 թվականի 10 լավագույն ուսանող մարզիկները

Հունվար 12,2022 20:55

Ի տարբերություն «2021 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների» որոշման նոր կարգի, ըստ որի բոլորն էլ այս անգամ հավասարապես լավագույնի կարգավիճակ են ստացել, ֆիզկուլտուրայի մայր բուհում նախապատվությունը տրվել էր նախկին ձեւաչափին: Ըստ քվեարկության արդյունքներով վաստակած միավորների, որոշվել էին 2021 թվականի լավագույն մարզիկը եւ տասնյակում հաջորդաբար տեղաբաշխված մարզիկները:

Տասնյակը համալրվել է հետեւյալ հաջորդականությամբ. Մալխաս Ամոյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Վարազդատ Լալայան (ծանրամարտ), Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ), Լիանա Գյուրջյան (ծանրամարտ), Ռուդիկ Մկրտչյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Հրաչյա Պողոսյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Հրայր Ալիխանյան (ազատ ոճի ըմբշամարտ), Շանթ Խաչատրյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Արթուր Բազեյան (բռնցքամարտ), Աննա Սարգսյան (շախմատ):

Առաջին անգամ դափնեկիր մարզիկներն արժանացան նաեւ դրամական խրախուսանքի: Այն կատարեց ՀՖԿՍՊԻ գործընկեր «ToToGaming» ընկերությունը, որի ներկայացուցիչ, սպորտ պրոդուկտի զարգացման մասով մասնագետ Հակոբ Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ սպորտը եւ առողջ ապրելակերպը խրախուսելը իրենց ընկերության առաջնահերթություններից է եւ աշխարհում Հայաստանը լավագույնս ներկայացնող ուսանող մարզիկների, որոնք կընդգրկվեն ինստիտուտի կազմած 10-յակ, խրախուսումը այսուհետեւ կլինի ավանդական:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31