Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանին զորքերը հեռացնելու անհրաժեշտությունը:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակի վերջին փոխանակությունը, որի հետևանքով, ըստ հաղորդումների, կան զոհեր և վիրավորներ, վերահաստատում է ուժերն իրարից հեռացնելու և վստահության ամրապնդման միջոցներ ներդնելու անհրաժեշտությունը: Եվրամիությունն աշխատում է երկու կողմերի հետ՝ խթանելու հակամարտության համապարփակ կարգավորումը»,- գրել է Ստանոն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Armenia/Azerbaijan: Latest exchange of fire on 🇦🇲🇦🇿 border with reported deaths and wounded reconfirms the necessity for a distancing of forces and confidence building measures. 🇪🇺 is working with both sides to promote a comprehensive settlement of the conflict.
— Peter Stano (@ExtSpoxEU) January 12, 2022