ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուն խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված բախումների և բռնության հետևանքով զոհերի կապակցությամբ:
«Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից՝ շարունակելու վերջերս վերսկսված իմաստալից քաղաքական երկխոսությունը: Լեհաստանը՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, հավատարիմ է աշխատելու գործընկերների հետ՝ վերսկսելու և ամրապնդելու ջանքերը՝ հարատև խաղաղության հասնելու և տարածաշրջանում կայուն զարգացումը խթանելու նպատակով:
Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: Մենք նաև վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լեհական նախագահության անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի աշխատանքի շարունակությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ