Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ասել են՝ Թաթոյանը ոչ հեղափոխական կերպար է, լո՞ւրջ, ասողները այն իշխանության ներկայացուցիչներն են, որոնք հրաժարվել են հեղափոխական գաղափարներից». Նինա Կարապետյանց

Հունվար 12,2022 16:30

«Ասել են, թե ոչ հեղափոխական, հակահեղափոխական կերպար է Թաթոյանը, լո՞ւրջ եք ասում: Ովքե՞ր են ասողները, այն իշխանության ներկայացուցիչները, որոնք ամբողջ ծավալով հրաժարվել են հեղափոխական գաղափարներից»,- «Մեդիա կենտրոնում» «Կառավարելի ՄԻՊ ունենալու միտումներ. կա՞ նման վտանգ» թեմայով քննարկման ժամանակ վրդովվեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը:

Նինա Կարապետյանցին վրդովեցնում է այն, որ սա ասում են ՔՊ-ական այն պատգամավորները, որոնք հեռացել են հեղափոխական արժեքներից: Իրավապաշտպանի կարծիքով՝ ՀՀ-ում օմբուդսմենի ինստիտուտն ամենակայացածներից է. «Այնպես չէ, որ միշտ հիացած եմ եղել մեր բոլոր օմբուդսմեններով: Բոլորի հետ ունեցել ենք տարաձայնություններ, բայց ուզում եմ նշել, որ ամեն նախորդ օմբուդսմեն թողել է իր անդառնալի հետքը: Սա ՀՀ-ում ամենակայացած ինստիտուտներից է»:

Նինա Կարապետյանցը կարևորում է, թե ով կլինի հաջորդ օմբուդսմենը, քանի որ նրա բնորոշմամբ՝ մենք չունենք այն աստիճան կայացած համակարգ, որը դուրս կթողնի իր պաշտոնին չհամապատասխանող անձին:

Խոսելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ իրավապաշտպանն ասաց. «Ցավալիորեն կարծում եմ, որ գործող իշխանություններն ունեն իրենց պլանները, որոնց մասին չեն բարձրաձայնում, որոնց մասին հանրությունն իմանում է, այսպես ասած, հետմահու: Ուղղակի ժողովրդին տեղյակ են պահում. մի մասն այնքան չի ընդունում նախորդ իշխանություններին, որոնց ժամանակ ինքը դժվարություններ է ունեցել, և այդ հակադրությունը, որն անընդհատ խաղարկվում է, այս հակասության մեջ հանրությունը սկսում է ոչ համարժեք մոտեցում դրսևորել: Ժողովուրդ ջան, դուք ընտրել եք իշխանություն և պահանջ պիտի ներկայացնել նրան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31