Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ամանորյա սեղանը եղել է շատ համեստ». Քերոբյանը՝ 66 հազար դրամանոց կեռասի ու գնաճի մասին

Հունվար 12,2022 16:25

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերին ասել էր, որ գնաճ կա, բայց գնաճի պայմաններում նույնիսկ մեր քաղաքացիները ավելի լավ են ապրում, քան նախկինում: Aravot.am-ի հարցին՝ մեր երկրում այս օրերին գնաճը բավական մտահոգիչ է, ամեն ինչ թանկացել է, անգամ «Կինդեր» ձվիկը, կարո՞ղ ենք ասել, որ մեր քաղաքացիները այս գնաճի պահմաններում համենայնդեպս ավելի լավ են ապրում, քան 1-2 տարի առաջ, երբ գնաճի մակարդակն այսքան բարձր չէր՝ նախարարը պատասխանեց. «Սադրող հա՞րց եք ուզում տալ ինձ: Մեր երկրում կա գնաճ, դեկտեմբերի ցուցանիշը 7,7% է, որն ավելի քիչ է, քան նոյեմբերի ցուցանիշը: Գիտեք, թե՛ կառավարությունը, թե՛  ԿԲ-ն շատ մտահոգ են ինֆլյացիան զսպելու հարցում, որովհետեւ, դուք ճիշտ եք, դա անմիջապես ազդում է մարդկանց կյանքի որակի, բարեկեցության վրա: Իսկ մեր հիմնական նպատակն է, որ մարդիկ ապրեն ավելի բարեկեցիկ»:

Վահան Քերոբյան

Նա վստահեցրեց, որ կառավարության նիստում բոլոր նախագծերը միտված են մարդկանց բարեկեցությանը:

Հաշվի առնելով, որ համացանցում լուսանկարներ էին տարածվել, թե ինչ ահռելի գնով էին վաճառում կեռասը՝ 66 հազար դրամ, թուզը՝ 44 հազար դրամ, նախարարին հարցրեցինք՝ ինչո՞վ էր պայմանավորված այդ գինը ու ձեր ամանորյա սեղանին կեռաս, թուզ եղե՞լ է՝ նախարարը պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ, երկրորդը՝ մեր ամանորյա սեղանը եղել է շատ համեստ, որովհետեւ շատ կարճ ժամանակ ենք անցկացրել տանը ու վերադարձել աշխատանքի: Կհետաքրքրվեմ՝ արդյոք այդպիսի գներ եղե՞լ են, թե՞ ոչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31