Լրահոս
Օրվա լրահոսը

«Տվյալ միջազգային կազմակերպությունից որեւէ հարցում կամ նամակ չի ստացվել». ԱԺ նախագահի խոսնակը՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեի պնդման մասին

Հունվար 12,2022 15:35

Քաղաքացիական օրենսգրքի փոփոխության համաձայն՝ այլ անձանց վիրավորելու կամ զրպարտելու մեջ մեղավոր ճանաչված մարդիկ կտուգանվեն նախկինում սահմանված տուգանքի եռապատիկի չափով՝ համապատախանաբար մինչև 3 մլն և մինչև 6 մլն դրամ: Խորհրդարանականները պնդում են, որ այդ միջոցներն անհրաժեշտ են ապատեղեկատվության և վիրավորական բառապաշարի դեմ պայքարելու համար:

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր կայքում գրել է, որ մամուլի ազատության ջատագովները CPJ-ի հետ զրույցում մտավախություն են հայտնել, որ նոր օրենքները կարող են օգտագործվել որպես գործիք՝ ճնշելու քննադատող լրատվամիջոցներին, և կհանգեցնեն ինքնագրաքննության՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մամուլի դեմ դատական հայցերը վերջին տարիներին կտրուկ ավելացել են: Նաեւ նշել են, որ Հայաստանի խորհրդարանից եւ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի գրասենյակից չեն պատասխանել CPJ-ի հարցումներին:

Այս առնչությամբ Aravot.am-ը պարզաբանում խնդրեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից: Նա պատասխանեց. «Տվյալ միջազգային կազմակերպությունից ԱԺ աշխատակազմի եւ ՀՀ ԱԺ նախագահի աշխատակազմի համապատասխան էլեկտրոնային հասցեներին որեւէ հարցում կամ նամակ չի ստացվել: Ձեր կայքից ծանոթանալով միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակմանը՝ անմիջապես իրենց կայքում առկա էլեկտրոնային փոստին ճշտող նամակ եմ ուղարկել, որին դեռ չեն պատասխանել: Եթե հարցումը ուղարկվի, բնականաբար պատասխանները մեր կողմից չեն ուշանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Ծովինար Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31