Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակների պարագայում` հնարավոր չի լինում օպերատիվորեն ապահովել փաստաթղթերի մշակումը. լրացումներ գնումների մասին օրենքում

Հունվար 12,2022 15:30

Հունվարի 11-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ նախագծով առաջարկվում է ապահովել արտակարգ իրավիճակների հետեւանքով առաջացած եւ հրատապ համարվող խնդիրներին հնարավորինս օպերատիվ արձագանքման հնարավորություն:

Գործող օրենքը նախատեսում է, որ շինարարական աշխատանքների գնման համար միջոցներ հատկացվում են փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա, իսկ ընթացակարգի կազմակերպման ժամանակ դրանք սահմանվում են որպես գնման առարկայի տեխնիկական հատկանիշներ: Սակայն արտակարգ իրավիճակների առաջացման պարագայում` ժամկետային սղությամբ պայմանավորված, գործնականում հնարավոր չի լինում օպերատիվորեն ապահովել փաստաթղթերի մշակումն ու հավաքագրումը:

Առաջարկվում է մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում շինարարական աշխատանքների գնման գործընթացը կառավարության որոշմամբ իրականացնել առանց նախագծային փաստաթղթերի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31