Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի դիպլոմը չի կարող կեղծ համարվել, որովհետեւ այդ դիպլոմների հիման վրա են մեզ հավատարմագիր տվել. Գրավիկ Բաբայան

Հունվար 12,2022 14:55

Վերջին օրերին մամուլում քննարկվում է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կեղծ դիպլոմի թեման, մինչդեռ նման պաշտոն զբաղեցնելու համար օրենքով պարտադիր է բարձրագույն կրթություն ունենալը:

Մասնավորապես, Yerevan.Today-ին Սյունիքի մարզպետարանից պատասխանել էին, որ մարզպետը 1996-ին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

 

Իսկ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, որ «Սյունիք» ինստիտուտ արտադրական կոոպերատիվը 1996 թ. հուլիսի 22-ին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով «Ժուռնալիստիկա», «Ֆինանսներ և վարկ» և «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների գծով ստացել է արտոնագիր 1997 թ. հուլիսի 16-ին՝ «Իրավագիտություն» մասնագիտության գծով: Այսինքն` մարզպետը 1996 թ. ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ, սակայն այդ ինստիտուտը իրավագիտություն մասնագիտության գծով արտոնագիր է ստացել է մարզպետի ավարտելուց մեկ տարի անց։

«Ի դեպ, եթե անգամ փաստաթուղթը կեղծ չլիներ, միևնույն է՝ չէր կարող համարվել բարձրագույն կրթության պատշաճ վկայական, քանի որ բուհն այդ տարիներին հավատարմագրում չի ունեցել, իսկ Հայաստանի պետական հաստատություններում անցողիկ է համարվում այն դիպլոմը, որը տրվել է հավատարմագրված ԲՈւՀ-ի կողմից»,- նշում է Yerevan.Today-ը:

Aravot.am-ը «Սյունիք» ինստիտուտի տնօրեն Գրավիկ Բաբայանից հետաքրքրվեց՝ կարո՞ղ է կեղծ համարվել մարզպետի դիպլոմը, եթե նրա ավարտելուց մեկ տարի հետո է «Իրավագիտություն» մասնագիտության գծով արտոնագիր տրվել ինստիտուտին: Հարցրինք նաեւ, թե ինչպիսի ուսանող է եղել Մելիքսեթ Պողոսյանը Գորիսի «Սյունիք» ինստիտուտում ուսանելու տարիներին: «Բացարձակապես ոչ, իր դիպլոմը չի կարող կեղծ համարվել, որովհետեւ այդ դիպլոմների հիման վրա են մեզ հավատարմագիր տվել»,-ասաց Գրավիկ Բաբայանը:

Ապա բնորոշեց մարզպետին. «Իմիջիայլոց ինքը շատ կոռեկտ տղա էր, էն ժամանակ էլ զինկոմիսարիատում էր, ինքը շատ լավ անձնավորություն է, եւ ազնիվ խոսք, շատ խելացի էր»:

Ինչ վերաբերում է դիպլոմի կեղծ լինելուն, ասաց, որ դա շատ կոպիտ բնորոշում է. «Կեղծ դիպլոմ արտահայտությունը տգեղ է, պետք է օգտագործել պետական եւ ոչ պետական, դիպլոմը չէր կարող կեղծ լինել, որովհետեւ դա օրինական է տրամադրվել»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենց ինստիտուտը գործում է որպես Խորենացի համալսարանի մասնաճյուղ:

Հիշեցնենք, որ վերջերս շրջանառվում էր նաեւ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի դիպլոմի կեղծ լինելու թեման:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31