Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ասվում է պաշտոնական Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրականացման հետ կապված որոշ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պուտինն ու Փաշինյանը նաև կարծիքներ են փոխանակել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ: Պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ