Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթնայուղի փոխարինիչով կաթնամթերքը խանութներում պետք է դնեն առանձին դարակում, որ սպառողները տարբերեն անարատը. Նախագծի քննարկումը ԱԺ-ում

Հունվար 12,2022 13:21

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում կառավարությունը քննարկման ներկայացրեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է, որ 200 քմ-ից մեծ խանութներում, առեւտրի կազմակերպություններում այն կաթնամթերքը, որը պատրաստված կլինի  կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով, անարատ ու բնական հումքով չի լինի, պետք է առանձնացված դարակաշարում տեղադրվի, որպեսզի սպառողը անմիջապես տարբերակի անարատն ու ոչ անարատը: Մինչ այս, գործող օրենքով պարտադիր մակնշում էր սահմանվում, սակայն պրակտիկայում խնդիրներ կային, արտադրողները այնքան մանր էին գրում տուփի վրա, որ քիչ սպառողներ էին խորանում բաղադրության մեջ:

Նախագծով նաեւ սահմանվում է, որ այդ տեսակ կաթնամթերքը պետք է հատուկ տեսակի նշումով լինի՝ ընթեռնելի եւ տեսանելի վայրում պետք է լինի՝«պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ»:

Հանձնաժողովում քննարկման ընթացքում որոշեցին 200 քմ-ն փոխել, նախ, փոքր խանութներում հնարավոր չէ այս պահանջն ապահովել ու առանձին դարակաշար նախատեսել, իսկ թե ինչ չափի մեծ խանութների դեպքում պետք է սա կիրառել՝ կքննարկվի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:

Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այսպիսի կարգավորումներ ԵԱՏՄ-ում կան ու սա «միջին բալանսավորված» որոշում է տեղական շուկայի համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31