Խոր ցավով տեղեկացանք մտավորական, բանաստեղծ ու հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին։
Նա այն քչերից էր, ում ստեղծագործություններն արժանացել են բարձր գնահատանքի ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս։
Ռազմիկ Դավոյանի հայրենասիրությունը և հայասիրությունը, հիրավի, իրական ուղեցույց կարող են լինել երիտասարդների, Հայաստանի և Արցախի ճակատագրով մտահոգ հայ մարդու համար։
Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Ռազմիկ Դավոյանի հարազատներին, մտերիմներին և խոսքի ու պոեզիայի երկրպագուներին։
Կարդացեք նաև
«Երկիր Ծիրանի» կուսակցություն