Լրահոս
Օրվա լրահոսը

18, 19 տարեկան երեխեքը ՉՊԵՏՔ է առաջնագծում լինեն, մի ողջ սերունդ այսպես կորցնելու իրավունք չունենք. Գայանե Աբրահամյան

Հունվար 12,2022 11:01

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկվանից ունենք արդեն երրորդ զոհը (ըստ` ՊՆ այսօրվա հաղորդագրության) բոլորը 18, 19 տարեկան երեխեք, որ չէին հասցրել կյանք տեսնել, գուցե չէին հասցրել անգամ սիրահարվել… ու մենք մեր ցավը կարտահայտենք այս հարթակում, կզայրանանք, անզորությունից կգոռանք ու վերջ, կանցնենք մեր առօրյա խնդիրներին, մինչդեռ պետք է իրապես գործել, այլեւս անթույլատրելի է.

Համախմբվենք ու պահանջենք.

– Մոբիլիզացնել հնարավոր ողջ ներուժը, անցնել խիստ խնայողական ռեժիմի, բացառել այս պահին ոչ ԽԻՍՏ անհրաժեշտ ծախսերը, բացառել որեւէ պարգեւավճար, հաստատել ԲԱՑԱՌԱՊԵՍ ԽԻՍՏ անհրաժեշտ գործուղումները եւ բյուջեի հիմնական ռեսուրսը ծախսել ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ զինծառայողների ներգրավման եւ այդ կարողության մեծացման վրա, օր առաջ դուրս բերել առաջնագծից ժամկետային զինծառայողներին, 18, 19 տարեկան երեխեքը ՉՊԵՏՔ է առաջնագծում լինեն, մի ողջ սերունդ այսպես կորցնելու իրավունք չունենք։

– ՀՐԱՏԱՊ դիմել միջազգային դերակատարներին սահմանի ողջ երկայնքով անվտանգության գոտիներ ստեղծելու եւ ԵՄ կամ ԵԱՀԿ մոնիթորինգային խմբեր ձեւավորելու համար, ինչպես արվում էր Վրաստանում` սահմանային հիմնական լարված հատվածներում։

Վստահ չեմ, թե ԱԳՆ եւ ԱԺ պաշտոնյաները այս ուղղությամբ բավարար քայլեր ձեռնարկել են (երեկ ԱԳՆ-ն, հերթական անգամ, գրել է հայելային հետքաշման մասին, որն այս ամիսների ընթացքում հստակ ցույց տվեց, որ ոչ միայն անօգուտ է, այլեւ` կրկնապատկում է Ալիեւի սանձարձակությունը), այս պատճառով կարծում եմ պետք է ոչ թե այս հարթակում զայրույթ գեներացնենք ու լացուկոծ դնենք, այլ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ ձեւավորենք, ցույցեր ու հավաքներ կազմակերպենք, նամակներ եւ հանրագրեր ուղարկենք` պահանջելով անվտանգության գոտու ստեղծումը եւ մոնիթորինգային խմբերի հրատապ ներգրավումը։

Այլեւս չենք կարող այսպես ամեն օր կարդալ լուրեր զոհերի մասին, գործել է պետք։ Գիտեմ, որ կասեք պահանջները կարող են շատ ավելին լինել, ես այս երկուսն առանձնացրել եմ որպես, այս պահին, լիովին իրականանալի եւ արագ իրագործելի լուծումներ, բայց կարող եք նաեւ ավելացնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31