Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ոլորտում իրավիճակի մասին: Բայրամովը Դոնֆրիդին տեղեկացրել է երկու պետությունների սահմանին «հայկական կողմի սադրանքների մասին», և որ Քելբաջարի ուղղությամբ «սադրանքների հետևանքով» ադրբեջանցի զինվոր է զոհվել:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Բայրամովն ընդգծել է, որ «այդ սադրանքի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ