Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իլյաս Հուսեյնով. «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի այդ որոշումը խաթարում է ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը». «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 12,2022 10:40

«Bakı» թերթի գլխավոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Այդին Գուլիեւը «Trend» գործակալության հետ զրույցում նշել է, որ այն ժամանակ, երբ Ղազախստանում իրադարձությունները պետք է ընդունվեին որպես այդ երկրի ներքին գործ, «ՀԱՊԿ-ի միջամտության մասին որոշումը տանում է հետեւանքների, որոնք հակասում են Ղազախստանի ինքնիշխանության սկզբունքներին»:

«Լուրջ կասկածներ կան, որ ՀԱՊԿ ռազմաքաղաքական մոդերատորները չարաշահել կամ նույնիսկ կողմնակալ կերպով կիրառել են կազմակերպության կանոնադրության սկզբունքները Ղազախստանի նկատմամբ։ Հատկանշական է նաեւ այն, որ ՀԱՊԿ ռազմական ուժերն ինքնիշխան Ղազախստան մտցնելու որոշումն ընդունվել է այս կազմակերպության Անվտանգության խորհրդում Հայաստանի նախագահության շրջանում։ Պատերազմում Ադրբեջանից ծանր պարտություն կրած Հայաստանի այսպիսի որոշումը, պատերազմ, որի ընթացքում Ղազախստանն ակտիվ քաղաքական աջակցություն է ցուցաբերել Բաքվին, վկայում է հավանականության մասին, որ ՀԱՊԿ-ը դարձել է թյուրքական պետության դեմ վրեժխնդրության գործիք։ Իսկ եթե ավելի կոնկրետ, Հայաստանի ղեկավարությունը կարծես թե վրեժ է լուծում Ղազախստանից՝ ազդելով նման որոշման ընդունման վրա»,- ասել է Գուլիեւը։

Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ-ի «ռազմական կոպիտ միջամտությունը» լուրջ հարված է հասցրել Ղազախստանի միջազգային հեղինակությանը, որը վերջին տարիներին զգալիորեն աճել էր: «ՀԱՊԿ-ն ռազմական միջամտության փոխարեն պետք է դիտորդի դիրքորոշում որդեգրեր մինչեւ Ղազախստանի իշխանությունների ու բողոքողների միջեւ խաղաղ երկխոսության իրականացումը: Իր պատմության ընթացքում առաջին անգամ ՀԱՊԿ-ն հղում կատարեց, այն էլ՝ ոչ ճիշտ ձեւով, սեփական կանոնադրության 4-րդ հոդվածին: Ուժերի մուտքը Ղազախստան ՀԱՊԿ-ի պատմության մեջ կմնա որպես մի քայլ, որի համար ծանր պատասխանատվության կենթարկվի: Վերջին տարում մենք ականատես ենք եղել, որ Հայաստանն առաջին անգամ փորձել է ՀԱՊԿ-ն վերածել վրիժառության եւ պատժի գործիքի Ադրբեջանի նկատմամբ, բայց այդ փորձն ավարտվել է լիակատար ձախողմամբ: ՀԱՊԿ-ն նույն կազմակերպության անդամների դեմ պատժիչ մեխանիզմի վերածելու քաղաքականությունը տեղի է ունեցել Հայաստանի նախագահության շրջանում, եւ թիրախ է ընտրվել Ղազախստանը»,- ասել է ադրբեջանցի փորձագետը։

Փորձագետ Իլյաս Հուսեյնովը, իր հերթին, հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի զորքերի մուտքը Ղազախստան ապօրինի է, քանի որ այս դեպքում «արտաքին վտանգ չկա»: «Հետաքրքիր է, որ Հայաստանի վարչապետը, որն իրականացնում է ՀԱՊԿ-ի նախագահի պարտականությունները, շտապ կարգով հատուկ խորհրդակցություն անցկացրեց նման որոշման կայացման համար: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի այդ որոշումը խաթարում է ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը»,- նշել է Հուսեյնովը:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31