Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը վերսկսել էր ՀՀ սահմանի գնդակոծությունը: Սա ճիշտ համընկավ ՀԱՊԿ գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանի պահվածքին, դրան նախորդած զինյալների գործուղմանը Ղազախստան:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Առայժմ չեմ ցանկանում մեկնաբանություն տալ, հասկանանք՝ ինչպես իրադարձությունները կզարգանան, որից հետո նոր գնահատական կարող ենք տալ»:
Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դիմում նույն ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով, քանի որ ՀՀ սահմանները գնդակոծվում են, անօդաչուներ են թռչում ՀՀ երկնքում: Կդիմեն արդյոք՝ հետաքրքրվեցինք իշխանական պատգամավորից, որը նաեւ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ «Կարծում եմ՝ ոչ»,- կարճ պատասխանեց Խաչատրյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում