«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Եվ մինչ հայ զինվորը սահման է պահում, կյանք է դնում, կռիվ է տալիս, ՀՀ ԱԳՆ–ն «հայելային հետքաշման» հերթական անհեթեթ առաջարկն է հնչեցնում: Որտեղից ո՞վ քաշվի, մեր սահմանից մենք մինչև ու՞ր քաշվենք, բավական է այդ անիմաստ ու վնասակար տեքստը դնեք շրջանառության մեջ, դրանով մենակ Բաքվի ախորժակն եք բացում ու մեզ թուլացնում:
Սա կոչվում է պետական շահի գիտակցման լիակատար բացակայություն: Դրա համար են պետք քաղաքական նշանակումներ, որ կրկնեն վարչապետի սխալ ու չհաշվարկված տեքստերը՝ առանց գիտակցելու դրանց հասցրած վնասը: