Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը միանում է ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության ծրագրին

Հունվար 12,2022 00:07

Այսօր Եվրոպական հանձնաժողովը և Հայաստանի Հանրապետությունը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» (2021-2027 թթ)  ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը ասոցացված երկրի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ համաձայնագիրը։ Այն՝ Հայաստանում հետազոտական և նորարարական գործունեությամբ զբաղվող անհատներին և գիտահետազոտական կազմակերպություններին ընձեռում է հնարավորություն՝ մասնակցելու 95.5 միլիարդ եվրո բյուջե ունեցող ծրագրին՝  նույն պայմաններով, ինչպիսիք  սահմանված են ԵՄ անդամ պետությունների անհատների ու կազմակերպությունների համար։

Հորիզոն Եվրոպա ասոցացման համաձայնագիրը կսկսի իրավական ազդեցություն գործել Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, երբ   Հայաստանի կողմից ավարտվեն վավերացման համար անհրաժեշտ ընթացակարգերը  և կատարվի ՀՀ իշխանության մարմինների և Եվրոպական հանձնաժողովի միջև համապատասխան դիվանագիտական հայտագրերի փոխանակումը։

«Ողջունելի է Հայաստանի միացումը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին։ Հայաստանը շարունակաբար մեծացրել է իր մասնակցությունը նախորդ «Հորիզոն 2020» ծրագրին, իսկ վերջին մի քանի տարիներին աջակցել է երկրի հետազոտությունների և նորարարության ազգային համակարգի բարեփոխումների արագացմանը։ Հայաստանը կշարունակի ակտիվացնել ջանքերն [այս ուղղությամբ] հիմնվելով նախկին հաջողությունների վրա»,- նշել է Նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելը

Ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում՝ Հորիզոն Եվրոպա ծրագրի գլխավոր բանակցող, Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սիգնե Ռատսոնի և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Աննա Աղաջանյանի կողմից։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հիբրիդային ձևաչափով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի ներկայությամբ։

Ասոցացումն աջակցում է «Հետազոտությունների և նորարարության գլոբալ մոտեցմանը» և վերստին հաստատում է գերազանցության խթանման, ավելի արագ գիտական առաջընթացի համար ռեսուրսների համախմբման և կենսունակ նորարարական էկոհամակարգեր զարգացնելու համար ընդհանուր առաջնահերթությունների՝ «կանաչ» և թվային տնտեսությունների անցման  շրջանակում անհրաժեշտ գլոբալ առումով բաց մակարդակի նկատմամբ Եվրոպայի հավատարմությունը։

2016 թվականից ի վեր Հայաստանը լիարժեք ասոցացվել է ԵՄ հետազոտությունների և նորարարական նախորդ շրջանակային ծրագրին՝ «Հորիզոն 2020»-ին (2014-2020 թթ.): «Հորիզոն 2020»-ի շրջանակում Հայաստանը մասնակցել է կարևոր Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններին, հետազոտական ենթակառուցվածքներին, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) նորարարական ծրագրերին ինչպես նաև գերազանցության և հասարակությունների տարածմանը:

Բազմաթիվ հաջողության պատմություններ անցյալի այս հաջողված համագործակցության արդյունքներն են, որոնք ընդգրկում են գիտական մի շարք ոլորտներ, մասնավորապես՝ «HYMADE»-ը, որը զբաղվում է քաղցկեղով կամ բորբոքային հիվանդություններով տառապող մարդկանց համար դեղերի մատակարարման նոր ուղիների մշակմամբ, «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան՝ Հորիզոն 2020»-ը, որի շրջանակում ՁԵՑ Հայաստանը ստեղծել է միջազգային աճի իրական ներուժ ունեցող ՓՄՁ-ների նորարարական կարողությունների զարգացմանն ուղղված ծառայություններ Հայաստանում,  «ՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՈՐԻԶՈՆ (link is external)» ծրագիրը, որը բարելավում է ԵՄ-ի և Սևծովյան տարածաշրջանի միջև համագործակցությունը գիտության, տեխնոլոգիաների և նորարարության (ԳՏՆ) ոլորտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31