Լրահոս
Օրվա լրահոսը

Տասնյակ կազմակերպությունների դիտարկմամբ՝ էլեկտրոնային թվային համակենտրոնացման ճամբարի կառուցման այս նախագծերը չափազանց վնասակար են

Հունվար 12,2022 13:30

Անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին կառավարության նիստում ընդունվեց մի նախագիծ, որը լռության մատնվեց նախաամանորյա տրամադրությունների պատճառով: Հասարակական, քաղաքական 19 կազմակերպություններ, կուսակցություններ հունվարի 3-ին դիմել են ՀՀ վարչապետին, ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի բոլոր անդամներին, նախագահ Անդրանիկ Քոչարյանին, Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, պատգամավորներին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Նրանցից որեւէ մեկից երեկվա դրությամբ պատասխան չէր ստացվել:

Ներկայացնում ենք նրանց «Բաց դիմումը»:

Մենք խստորեն դատապարտում ենք եւ պահանջում ենք իշխանություններից չեղյալ համարել 30.12.2021թ. կառավարության նիստում առաջարկված, դրսից ղեկավարվող նախագիծը (նիստի օրակարգում N 25), որի միակ նպատակն է ստեղծել թակարդ բիոմետրիկ փաստաթղթերի հակառակորդների դեմ:

Եթե դա ընդունվի որպես ՀՀ օրենք, բիոմետրիկ անձնագրերի հակառակորդները, որոնք դա կարողանալու են ստանալ սովորական, առանց ստրկական չիպի 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրից, ամենաշատը միայն 2 տարի՝ 10 տարվա փոխարեն: Եվ այս դեպքում, երբ որ 2022թ. դեկտեմբերին դադարեցնեն տրամադրել սովորական, առանց չիպի անձնագրերը, բիոմետրիկ անձնագրերի հակառակորդները երկար չեն կարողանալու օգտվել իրենց սովորական, առանց չիպի անձնագրերից: Այսպես, համաշխարհային անդրկուլիսը ցանկանում է ստիպել բոլորին վերցնել բիոմետրիկ փաստաթղթեր: Ոստիկանությունը հաստատում է, որ դա արվում է եւ արվում է մեր գնահատմամբ՝ հակաօրինական նպատակով: Մենք տեղեկացնում ենք, որ ընդդեմ այս նախագծի հրապարակվել է մեր հոդվածը «Առավոտ» թերթում: Մենք կոչ ենք անում ձեզ մերժել այս նախագիծը, եթե դա ուղարկվելու է ԱԺ եւ տալ բացասական գնահատական այս նախագծին, թույլ չտալ, որ դա մտնի օրակարգ: Մենք պահանջում ենք մերժել այս նախագիծը, քանի որ այս նախագիծ-թակարդը խախտում է մարդու իրավունքները, դա նաեւ մարդկանց, հավատացյալների կրոնական եւ քաղաքական հետապնդում է եւ խտրականություն: Ու նաեւ մենք դեմ ենք, քանի որ այս նախագիծը ունի գաղտնի նպատակներ (տես հղումը՝ «Բիոմետրիկ բիզնեսի դեմ», «Առավոտ», 29 հոկտեմբերի, 2011): Այս նախագծով ցանկանում են ՀՀ կառավարության ձեռքերով ստիպել բոլորին ստանալ բիոմետրիկ փաստաթղթերը՝ իր իշխանությունը ուժեղացնելու նպատակով: Պատգամավորներին կոչ ենք անում դեմ քվեարկել: ՀՀ նախագահին կոչ ենք անում հրաժարվել ստորագրելուց այս նախագիծը: Որոնք են վտանգները, հարցերը, կարո՞ղ եք պատասխանել մեզ:

Վտանգ 1. Համաշխարհայինը ծրագրել է արգելել սովորական թղթե փողը եւ փոխարինել այն ապագայում էլեկտրոնային անկանխիկ հաշվարկներով: Փողի դերը կատարելու է սկզբից նույնականացման քարտը, իսկ հետո չիպը մաշկի տակ: Բոլոր գնումները կատարվելու են միայն այսպես: Եվ բացի այդ, դրա պատճառով Համաշխարհային խաղավարները եւ իրենց շահերը սպասարկող տեղական «ազգային» կառավարությունները իմանալու են քաղաքացիների թույլ տեղերը, քաղաքական հայացքները: Ցանկացած ընդվզման դեպքում կառավարությունը անջատելու է այլախոհի քարտը եւ այլախոհը մնալու է առանց դրամի՝ փողի: Դրանով ստեղծվում է տոտալիտար ստրկական հասարակություն, որը նկարագրված էր «Նոր Կտակարանում», համաձայն որի՝ այն մարդիկ, որոնք չեն ունենալու դրոշմը ձեռքի կամ ճակատի վրա, չեն կարողանալու ոչ առք, ոչ վաճառք իրականացնել (ՅԱՅՏՆՈՒԹԻԻՆ 13, 16-18): Այսպիսով, այս նախագծերով ստեղծում է «Նոր Կտակարանում» նկարագրված տոտալիտար հասարակություն եւ դրանով նաեւ հսկայական վիրավորանք է հասցնում հավատացյալներին: Բիոմետրիկ փաստաթղթերի պարտադրանքը կարելի է դիտել նաեւ որպես սեւ մոգություն, քանի որ փաստորեն միջազգային մաֆիան կառավարության ձեռքերով չիպավորում է քաղաքացու լուսանկարը: Եվ բոլոր դեպքերում չիպով նույնականացման քարտում եւ էլեկտրոնային անձնագրում բոլորին վարժեցնելու են չիպավորմանը ապագայում: Եվ դա նույնպես լրացուցիչ կրոնական վիրավորանք է եւ վնաս: Արդյոք Դուք համամիտ չե՞ք մեզ հետ:

Վտանգ 2. Մատնահետքերը պարունակում են տեղեկություններ մարդու հոգեբանական դիմանկարի մասին: Դա տալիս է հնարավորություն հզոր համակարգիչների միջոցով, արհեստական բանականության միջոցով պարզել բոլորի թույլ եւ ուժեղ կողմերը եւ չեզոքացնել այն մարդկանց, որոնք իրական վտանգ են ներկայացնելու համաշխարհային անդրկուլիսի իշխանության համար: Դրանով համաշխարհային անդրկուլիսն ամրապնդում է իր իշխանությունը: Արդյունքում լինելու է գլխատված հասարակություն, որոնց ղեկավարելն ավելի հեշտ է լինելու:

Արդյոք Դուք համամիտ չե՞ք մեզ հետ:

Վտանգ 3. Առաջարկվող նախագիծը ծայրահեղ վիրավորանք է, քանի որ դրանով պետությունը ստիպում է մարդկանց ստանալ բիոմետրիկ փաստաթղթերը, եւ դրա համար պահանջում են հանձնել մատնահետքեր: Դա ծայրահեղ վիրավորական է եւ խախտում է անմեղության կանխավարկածը: Դրանով դուք բոլոր մարդկանց, այդ թվում ազնիվ, երբեք չդատված քաղաքացիներին դիտում եք որպես հանցագործներ կամ կասկածյալներ:

Վտանգ 4. Հատկանշական է, որ այս նախագիծը կառավարության նիստում քննարկվել է միտումնավոր Ամանորին մոտ, սա հայտնի ծայրահեղ չար եւ ոչ մարզական հնարք է, քանի որ մարդկանց ուշադրությունը կենտրոնացած է Ամանորի վրա եւ նախագծին հակազդելու հնարավորությունները շատ սահմանափակ են: Դա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը հայ ժողովրդի դեմ օգտագործում է խորամանկ հոգեբանական նենգ մեթոդներ:

Վտանգ 5. Այս հակաօրինական նախագծի օգտին e-draft կայքում քվեարկել էր միայն 7 քաղաքացի, 607 քաղաքացին դեմ էին այս հակաօրինական նախագծին: Այսինքն, բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները ջախջախիչ պարտություն են կրել e-draft կայքում: Եվ կառավարությունը առանց թաքցնելու դա, գրում է իր նախագծում: Դա ակնհայտ ցինիզմ է: Եվ պարտությունից հետո այս նախագիծը դարձնել օրենք, նշանակում է՝ չհարգել ժողովրդին, ցուցաբերել անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ եւ կատարել հակաօրինական քայլ: Ինչի համար է e-draft կայքը, եթե կառավարությունը չի հարգում այն:

Վտանգ 6. Նաեւ շատ հավանական են արդյունավետ հակերային հարձակումները ինտերնետում եւ բիոմետրիկ տվյալների բազան հեշտությամբ կարող են կոտրել, դա հետեւում է համակարգչի եւ ինտերնետի բնույթից:

Ուզում ենք տալ վտանգ-հարցը 7. Եթե նկատի ունենանք, որ հակերային հարձակումները կարող են իրականացնել հենց օտարերկրյա հզոր պետությունների հետախուզական ծառայությունները, որոնք չեն զիջում մեզ, ապա ընդհանուր առմամբ իրավիճակն անհուսալի է։ Այս հզոր պետությունների մոտ հատուկ ծառայությունները վարձում են լավագույն հակերներին ու նաեւ ստեղծում են գերհզոր համակարգիչներ նմանատիպ հարձակումների համար ու նաեւ հատուկ հետազոտություններ են կատարում: Տվյալները կարող են գողանալ նաեւ Հայաստանի թշնամիները, մասնավորապես՝ Թուրքիան եւ Ադրբեջանը: Արդյոք Դուք համամիտ չե՞ք մեզ հետ:

Հարց 8. Հայաստանում բոլոր օգտագործվող ծրագրերը հիմնված են հզոր պետությունների ծրագրերի վրա, WINDOWS-ի վրա, որոնք լրիվ համաշխարհային անդրկուլիսինն են: Եվ այս ծրագրերի կոդերը ծրագրերի տերերը չեն բացում: Ավելին, հենց սկզբից այս ծրագրերը ստեղծվել են այսպես, որ ցանկացած պահի կարողանալ ներթափանցել ինտերնետով ցանկացած համակարգիչ: Ավելին, բոլոր այս ծրագրերը, այդ թվում՝ WINDOWS-ը, գողության գործիքներ են: Դա դարձնում է զանգվածային տվյալների գողությունը գրեթե անխուսափելի: Արդյոք Դուք համամիտ չե՞ք մեզ հետ:

Հարց 9. Տվյալների զանգվածային գողության հավանականությունը կարող է ուժեղանալ «վերեւից» դավաճանությամբ։ Այսպիսով, հակերային հարձակումը գրեթե անխուսափելի է: Արդյոք դա այդպես չէ՞:

Հարց 10. Ըստ մեզ, պետական պարտքը աճելու է նաեւ այս նախագծի պատճառով:
Բացի այն, որ էլեկտրոնային թվային համակենտրոնացման ճամբարի կառուցման այս նախագծերը չափազանց վնասակար են, դրանք կլանում են պետության հսկայական ռեսուրսները։ Հենց թվայնացման նման էլեկտրոնային տոտալիտար վերահսկողության ռեֆորմների պատճառով է մեծանում Հայաստանի պետական պարտքը, ինչը ծայրահեղ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար։ Ներկայումս այն կազմում է արդեն 9.2 միլիարդ դոլար: Արդյոք հաշվի առե՞լ եք այդ:

Ագրեսորներին արդյունավետ հակազդելու փոխարեն՝ իշխանությունը նման հակաժողովրդական դրսից ղեկավարվող նախագծերով վնաս է հասցնում հայ ժողովրդին: Այսպիսով, մենք տեսնում ենք, որ կառավարության այս նախագիծը չափազանց վտանգավոր է մեր երկրի համար, չափազանց ծախսատար է, հանգեցնում է Հայաստանի պետական պարտքի ավելացմանը, կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքները, կրոնական եւ քաղաքական հետապնդում է, սպասարկում է համաշխարհային մաֆիայի շահերը՝ որոնք կազմում են անուղղելի վտանգներ եւ կոռուպցիոն ռիսկեր: Այս նախագիծը օգնելու է համաշխարհային անդրկուլիսին ստրկացնել մարդկությանը: Մենք պահանջում ենք վերջ տալ այս անօրինական, դրսից ղեկավարվող, պետական պարտքը մեծացնող, անուղղելի կոռուպցիոն ռիսկեր եւ վտանգներ պարունակող, համաշխարհային անդրկուլիսի շահերը սպասարկող վերոհիշյալ հակաժողովրդական նախագծին: Բիոմետրիկ փաստաթղթերը պետք է արգելել:

Վտանգ-հարցումները մենք կատարում ենք համաձայն ՀՀ Սահմանադրության եւ Տեղեկատվության ազատության պաշտպանության մասին ՀՀ օրենքի:

1.Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի միավորման ղեկավար՝ Ա.Ռուբեն,

2.Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան,

3.«Հավերժ Հզոր Հայաստան» դաշինք (14 կազմակերպություն), ղեկավար՝ Սարգիս Մանուկյան,

4.«Իրավագիտակից հայորդիներ» նախաձեռնություն, ղեկավար՝ Կարինե Այվազյան,

5.«Քրիստոնյաներ ընդդեմ մարդկանց համարակալման միավորում», նախագահ` Խաչիկ Ստամբոլցյան,

6.«Մխիթարիչ» ՀԿ, նախագահ` Խաչիկ Ստամբոլցյան,

7.«Առողջ միջավայր», ՀԿ նախագահ` Աշոտ Օհանյան,

8.«Հայկանդուխտ» Ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցություն, նախագահ` Արմենուհի Ղազարյան, 9. Հայ Ազգայնականների Համախմբման խորհրդի անդամ՝ Աշոտ Բադալյան,

10.«Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման խորհրդի անդամ՝ Շահեն Ծատուրյան,

11.«Հանուն Հայրենիքի» հայրենասիրական ՀԿ նախագահ` Ներսես Ներսիսյան,

12.Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր անդամ` Լիա Ավետիսյան,

13.«Նախնյաց հետքերով» ՄՀԿ ղեկավար Ա. Մխիթարյան, 14. «Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնություն, նախագահ` Սոնա Աղեկյան,

15.«Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայան,

16.«Հայի ուժ», ղեկավար՝ Վ.Ղուկասյան, 17. «Նոյն Արարատյան», ղեկավար՝ Սասունիկ Ալեքսանյան,

18.«Գոյ» Հիմնադրամ, ղեկավար՝ Հովհաննիսյան Սեդրակ,

19.«ԳԼՈՍՍԱ» Իրավապաշտպան եւ «ՊԱՏՐԻՈՏ ԴԱՇԻՆՔ» Ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, գեներալ Ա.Համբարձումյան (ՊԱՏՐԻՈՏ ԴԱՇԻՆՔ» Ռազմահայրենասիրական ՀԿ-ը նոր հիմնադրված 4 տասնյակից ավելին ՀԿ-ի միություն է):

«Առավոտ» օրաթերթ
11.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31