Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան այլեւս կաշկանդված չէ Ադրբեջանի կողմից, սակայն հենց Հայաստանի համար բարդ կլինի Թուրքիայի հետ փոխըմբռնման հասնել. «Ամերիկայի ձայն»

Հունվար 11,2022 23:23

Եթե նախկինում Թուրքիան էր դժվարությունների բախվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ապա այսօր հենց Հայաստանի համար է հոգեբանորեն եւ քաղաքականապես բարդ փոխըմբռնման հասնել Թուրքիայի հետ, համոզված է Ատլանտյան խորհուրդ հաստատության Եվրասիայի կենտրոնի տնօրեն, պաշտոնաթող դեսպան Ջոն Հերբսթը: Նրա խոսքով, այսօր Անկարայում շատ մեծ է Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ հետաքրքրությունը.

«Կարծում եմ, այժմ հարաբերությունների հաստատման հեռանկարը շատ ավելի լավ է, քանի որ մինչ վերջին պատերազմը Թուրքիայի համար դժվար էր Հայաստանի հետ փոխըմբռնման հասնել հիմնականում Ադրբեջանի հակազդեցության պատճառով: Սակայն այսօր, հաշվի առնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին պատերազմի ընթացքում օժանդակությունը, Թուրքիան այլեւս կաշկանդված չէ Ադրբեջանի կողմից: Սակայն այս պահին կարծում եմ հոգեբանորեն եւ քաղաքականապես հենց Հայաստանի համար բարդ կլինի Թուրքիայի հետ փոխըմբռնման հասնել»:

Այդուհանդերձ, դեսպանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է նաեւ Հայաստանի շահերից: Թուրքիայի կողմից Վաշինգտոնում այդ երկրի նախկին դեսպանին Հայաստանի հետ բանակցողի պաշտոնում նշանակումն Անկարայի կողմից հետաքրքրության եւս մեկ ապացույց է, նշում է Հերբսթը.

«Հավատացած եմ, այդ հետաքրքրության պատճառների թվում են նաեւ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներն, ինչպես նաեւ` այդ միջոցով Վաշինգտոնի հետ հարաբերությունները բարելավելու Անկարայի ցանկությունը»:

Հայկական ազգային ասոցիացիայի նախագահ Դոնալդ Ուիլսոն Բուշն իր կողմից նշում է՝ թեեւ համաշխարհային հանրությունը կարծես թե միտված է հնարավորինս աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հենց Հայաստանի եւ Սփյուռքի հայերի շրջանում դեռեւս չկա միասնություն այդ հեռանկարի վերաբերյալ: Այս պայմաններում կարեւոր է, որ Հայաստանն ընթացող բանակցություններից ստանա առավելագույն օգուտ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31