Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական զորախումբն ինչո՞ւ են տարել Ալմաթիի շուկա, որը սադրանքների բուն է․ Հ․ Խուրշուդյան. «Ա1+»

Հունվար 11,2022 20:15

«Այն իմիջային վնասը որ ստացավ Հայաստանը, անպայման իր հետևանքներն ունենալու է։ Հայաստանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքի փոփոխություն է լինելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ կազմում Ղազախստան զորամիավորում ուղարկելու փաստին։

Հ․Խուրշուդյանը նաև գտնում է, թե վտանգ կա, որ Ղազախստանում հակահայկական զորամիավորման նկատմամբ կարող է սադրանք կազմակերպվել։ Դա կարող է անել նաև Ադրբեջանը։

«Հայկական զորախումբն ինչո՞ւ են տարել ինչ-որ շուկա, որը սադրանքների բուն է։ Կարո՞ղ է անողները՝ ՌԴ ռազմական ղեկավարները, դա հատուկ են պլանավորել։ Ստիպեն, որ հայերն ինքնապաշտպանվելու համար կրակեն, կամ հայերի վրա կրակեն։ Դուք հասկանո՞ւմ եք դա ինչ հետևանքների կարող է բերել»,- հարցնում է նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31