«Պարոն Սարգսյան, մի խնդրանք ունեմ»,- այսoր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսպես դիմեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին:
Նա ասաց. «Բազմաթիվ հարցումների հիման վրա պարզ դարձավ, որ հակառակ իշխանությունների 1 տարվա պնդմանը, Սյունիքում ՀՀ ԶՈՒ-ն հետ է քաշվել ու Գորիս-Կապան 21 կմ-անոց հատվածը թշնամուն է հանձնվել ոչ թե ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների, ինչ-որ հանգամանքների պարտադրանքով, այլ ուղղակի դավադիր հուշագրի ստորագրման հիման վրա: Դրանից հետո Մելքոնյան Գագիկը ասել է, որ Գեղամ Մանուկյանը երեւի ռուսներից կամ ադրբեջանցիներից է ստացել այդ փաստաթուղթը: Պարո՛ն Սարգսյան, խնդրում եմ Մելքոնյան Գագիկին պատմեք, որ այդ փաստաթուղթը ՊՆ-ում է դրած, լավ էլ Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է, մի տարի գաղտնի է պահել այս ժողովրդից, մի տարի ասել է՝ բանավոր է, վերջում պարզվել է՝ լավ էլ գրավոր է»:
Գագիկ Մելքոնյանը արձագանքեց, որ իր ունեցած տեղեկատվությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթին էր վերաբերվում:
Կարդացեք նաև
Ավելի ուշ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում այդ փաստաթղթի հետ կապված ասաց, որ որեւէ մեկը չի հերքում դա, պարոն Մանուկյանն էլ հստակ ասում է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ