Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ հանձնաժողովը կողմ է քվեարկել ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը

Հունվար 11,2022 16:47

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հունվարի 11-ի նիստում քննարկել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները: Նշվել է, որ Հովհաննես Խաչատրյանը սովորել եւ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում: Շուրջ վեց տարի աշխատել է ՀՀ ԿԲ վիճակագրության վարչությունում: ԿԲ-ի խորհրդի անդամ է, անկուսակցական:

Գեւորգ Պապոյանը շեշտադրել է թեկնածուի մասնագիտական փորձառությունն ու հավելել, որ նա բոլոր առումներով համապատասխանում է ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնին:

Հովհաննես Խաչատրյանն անդրադարձել է ԿԲ-ի գործառնություններին, բաժնետոմսերի եւ կապիտալի շուկաներին: Նա կարեւորել է գլխավոր դրամատան դերը երկրի ֆինանսական շուկայի կայացման ու զարգացման գործում, ընդգծել վարվող դրամավարկային քաղաքականության անհրաժեշտությունը գնաճի դեմ պայքարում:

Թեկնածուն պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովականները միաձայն կողմ են քվեարկել Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31